top of page

Ինչպես ստեղծել հետաքրքիր դիզայնով հյուրասենյակ


Հյուրասենյակը տան ամենաջերմ և կարևոր սենյակներից մեկն է։ Հյուրասենյակը ցանկացած տան կամ բնակարանի այցեքարտն է։ Այստեղ են ընդունում հյուրերին, ժամանակ անց կացնում ընկերների հետ, երեկոյան ընթրում ընտանիքի հետ։

Ուստի հյուրասենյակի ինտերիերը պետք է լինի գրավիչ, հարմարավետ և՛ ընտանիքի անդամների, և՛ հյուրերի համար։


Քանի որ հյուրասենյակները կարող են ծառայել տարբեր ֆունկցիոնալ նպատակներով։

Ըստ ֆունկցիոնալ նպատակների հյուրասենյակը կարելի է բաժանել տարբեր գոտիների և ձևավորել տարբեր ոճերով ՝ ելնելով ճաշակային նախապատվություններից և ֆինանսական հնարավորություններից։

Սակայն խորհուրդ է տրվում ձևավորելիս նախապատվությունը տալ էկոլոգիապես մաքուր, առողջության համար անվնաս նյութերին։


Եթե որոշել եք վերանորոգել կամ ձևավորել ձեր հյուրասենյակը, մեր այս խորհուրդները կօգնեն ձեզ կայացնելու ճիշտ ընտրություն։

Մի քանի կարևոր խորհուրդ, եթե որոշել եք ձևավորել հյուրասենյակը՝


1․ Նախ պետք է ստեղծել հյուրասենյակի առանցքային կետը, որի շուրջ պետք է դասավորել կահույքը։ Առանցքային կետը կարող է լինել բուխարին, որևէ պատուհան, հեռուստացույց և այլն։


2․ Պետք է ստեղծել հյուրասրահ, որտեղ կարելի է զրուցել հյուրերի հետ, հարմար դասավորել կահույքը, որպեսզի մարդիկ կարողանան միմյանց հետ զրուցել առանց որևէ անհարմարության։ Եթե հյուրասենյակը շատ մեծ է, կարելի է ստեղծել մի քանի նմանատիպ գոտի։


3․ Չպետք է մոռանալ շարժի մասին։ Հյուրասենյակում կահավորումը պետք է դասավորել այնպես, որպեսզի բոլորը կարողանան ազատ տեղաշարժվել։


4․ Կահույքը պետք է պատերից հեռու քաշել։ Կահույքը պատին մոտ դնելը հյուրասենյակի ինտերիեր դիզայնի ամենամեծ սխալներից մեկն է։ Կահույքի կտորները իրար մոտ դնելով կարելի է ստեղծել ավելի մտերմիկ միջավայր։

Կահույքի չափերը և դիրքը

Եթե խոսքը գնում է հյուրասենյակի մասին, կահույքի չափը իսկապես խնդիր է։

  • Բազմոց և աթոռներ - սրանք այն կահույքի կտորներն են, որոնք հաճախ ամենաթանկն արժեն և դրանք պետք է համապատասխանեն տան ինտերիերին։ Պետք է նախքան կահույք գնելը չափել տարածքը, հատակագիծ ունենալ, մի քանի տարբերակով փորձել դրանց դիրքը, և ընտրել ամենահամապատասխան և ամենահարմար դասավորվածությունը՝ ազատ տեղաշարժվելու հնարավորությամբ։

  • Գորգ - հրաշալի տարբերակ է հետաքրքիր դիզայնի և հարմարավետության տեսանկյունից։ Միայն հարկավոր է ընտրել ճիշտ չափ և համապատասխան գույն։

  • Սուրճի սեղան- ամենապրակտիկ և ֆունկցիոնալ կահույքը հյուրասենյակում, այն հիմնականում տեղակայված է լինում հյուրասենյակի կենտրոնում: Սեղանի բարձրությունը պետք է փոքր ինչ ցածր լինի բազմոցից, իսկ լայնությունը պետք է լինի բազմոցի 1/3-ի չափով։ Եթե չեք ցանկանում օգտագործել սուրճի սեղան,կարող եք օգտագործել երկու ավելի փոքր սեղան կամ նստարան։ Ինչ էլ որ ընտրեք, հիշեք այն պետք է շատ փոքր չլինի, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ դնել և վերցնել սպասքը։ Եվ նաև պետք է հիշել սեղանի և ոտքերի միջև հեռավորության մասին ` 35-45 սմ բավարար է։

Աքսեսուարներ

  • Հայելի և հայելային մակերեսներ

Հայելիներ կիրառեք հյուրասենյակի ինտերիերում, և սենյակի տարածությունը տեսողական առումով զգալիորեն կմեծանա: Այն ինտերիերինբ կհաղորդի յուրօրինակություն։

  • Վարագույրների դիզայն

Վարագույրները ինտերիերի ներդաշնակությունն են ապահովում, կարող են լինել զանազան չափերի և ձևերի։ Եթե հյուրասենյակը փոքր է վարագույրները պետք է լինեն հատակից մինչև առաստաղ ամբողջ պատի երկայնքով: Դա բացի գեղեցիկ լինելուց, նաև չի ընդգծում սենյակի փոքրությունը:

  • Լուսավորություն

Հյուրասենյակը պետք է լավ լուսավորված լինի: Այդ դեպքում հիանալի լուծում են պատի լուսամփոփները կամ այլ լրացուցիչ արհեստական լույսի աղբյուրները: Մեծ ուշադրություն պետք է դարձնել հյուրասենյակի ջահի ընտրությանը. այն պետք է համապատասխանի հյուրասենյակի չափերին:

  • Բաց դարակաշարեր

Բաց դարակաշարերը ոչ միայն գեղեցիկ դեկոր կլինեն հյուրասենյակի ինտերիերում, այլև շատ իրեր կգտնեն իրենց գտնվելու համապատասխան վայրը: Սենյակը դեկորներով ծանրաբեռնելու հարցում պետք է ցուցաբերել զսպվածություն: Շատ իրերի առկայությունը ավելորդ ճնշվածություն է առաջացնում

Մեր ենթագիտակցության մեջ մշտապես առկա է հյուրասենյակի ավանդական պատկերը, որը ներառում է հեռուստացույց, մեծ բազմոց, բազկաթոռներ, ու այն պետք է առանձնանա իր հարմարավետությամբ: Սակայն պետք է դուրս գալ ավանդական պատկերացումներից, և հյուրասենյակը կահավորել տան բոլոր անդամների համաձայնությամբ՝ ըստ իրենց սովորությունների:



165 views0 comments

Opmerkingen


bottom of page