![](https://static.wixstatic.com/media/47537d_69cd5cf889c3478aa8a59ee03a33fc59~mv2.png/v1/fill/w_980,h_735,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_auto/47537d_69cd5cf889c3478aa8a59ee03a33fc59~mv2.png)
Խոհանոցը պետք է լինի տան ամենասիրելի անկյուններից մեկը ուստի այն պետք է կահավորել հաճելի և հարմար կահույքով։
Խոհանոցում հաճույքով տարատեսակ ուտեստներ պատրաստելու համար պետք է լինեն նաև հարմարավետ պայմաններ։
Մենք կօգնենք ձեզ հասկանալ, թե ինչպիսի կահույք է հարկավոր ունենալ խոհանոցում։
Կահույքը պետք է լինի դիմացկուն
Խոհանոցը տան ամենախոնավ ու տաք հատվածն է։ Այդ իսկ պատճառով կահույք ընտրելիս նախապատվությունը պետք է տալ շատ ամուր նյութերին։ Խոնավությանը շատ լավ դիմակայում է ՄԴՖ-ից ու ՊՎՔ-ից պատրաստված կահույքը։ Առավելություններից է այն, որ երկար ժամանակ պահպանում է գույնն ու չի գունաթափվում։
![](https://static.wixstatic.com/media/47537d_31c85475ad06443b93d6824cb3b5d16d~mv2.jpg/v1/fill/w_980,h_734,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/47537d_31c85475ad06443b93d6824cb3b5d16d~mv2.jpg)
Պարզ ու հարմարավետ
Խոհանոցը պահանջում է ամենօրյա խնամք ու մաքրություն, որն ինչ-որ չափով թեթևացնելու համար պետք է ճիշտ ընտրություն կատարել։ Օրինակ ՄԴֆ-ից պատրաստված ՊՎՔ ծածկույթով կահույքը թեթև խնամք է պահանջում։ Իսկ յուղի, կեղտի հետքերն անմիջապես մաքրելու դեպքում լաքաներ չեն մնում։ Փայտից պատրաստված կահույքը լաքապատվում է հատուկ նյութերով կեղտից պաշտպանվելու համար։
![](https://static.wixstatic.com/media/47537d_8cde1b36f1c040dd9395144ae4eef253~mv2.jpg/v1/fill/w_980,h_735,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/47537d_8cde1b36f1c040dd9395144ae4eef253~mv2.jpg)
Որակյալ կահույք
Բռնակները կահույքի ամենափոքր մասն են կազմում, բայց դրանցով է պայմանավորված կահույքի դիմացկունությունը։ Որքան բռնակները որակյալ են, այնքան կահույքը երկար կծառայի։
![](https://static.wixstatic.com/media/47537d_2617cc016ce94017a6739dc66c2f9b34~mv2.jpeg/v1/fill/w_980,h_856,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/47537d_2617cc016ce94017a6739dc66c2f9b34~mv2.jpeg)
Գունային ճիշտ ընտրություն
Խոհանոցի կահույքն ունի գունային լայն ընտրություն և վաղուց չի սահմանափակվում փայտի երանգներով։ Եթե նախընտրում եք վառ գույնի խոհանոց, ապա պետք է փորձեք համապատասխանեցնել այն բնակարանի ինտերիերի ոճին։ Նախապատվությունը տվեք ավելի մեղմ երանգներին կամ փայլուն մակերեսներին։
![](https://static.wixstatic.com/media/47537d_aa9f95740f6f4c62b599ef72cdb1e209~mv2.png/v1/fill/w_980,h_736,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_auto/47537d_aa9f95740f6f4c62b599ef72cdb1e209~mv2.png)
Խոհանոցի ընդարձակում կահույքի միջոցով
Վառ գույնի խոհանոցը կատարյալ է այն դեպքում, երբ գործ ունենք ոչ շատ մեծ տարածության հետ։ Այդ էֆեկտին հասնելու համար պետք է կահույքի միջատախտակները ճիշտ ընտրել։ Ուղղահայաց միջատախտակով կամ գծերով կահույքը բարձրացնում է առաստաղը, իսկ հորիզոնականը լայնացնում պատերը։
![](https://static.wixstatic.com/media/47537d_a2695c7ec21d49e9aa78dc80e6b5298b~mv2.png/v1/fill/w_980,h_736,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_auto/47537d_a2695c7ec21d49e9aa78dc80e6b5298b~mv2.png)
Commenti