top of page

Ինչպե՞ս ճիշտ մաքրել կահույքը


Կահույք գնելիս մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է, որ այն հնարավորինս երկար ծառայի: Իսկ դա կախված է նրանից, թե ինչպես այն կօգտագործվի․ որքան խնամքով և կոկիկ օգտագործենք կահույքը, այնքան երկար կպահպանվի այն:


Կահույքի խնամքի հիմնական կանոնները

⦿ Կահույքի փոշին պետք է մաքրել հաճախ՝ չոր, փափուկ կտորով: Չի կարելի օգտագործել կոշտ սպունգներ և քերող գործիքներ. դրանք փոքրիկ խազեր կթողնեն կահույքի վրա:

⦿ Պարբերաբար պետք է մաքրել կահույքի մակերեսը հատուկ հակաստատիկ նյութերով

⦿ Մաքրել կեղտաբծերը օճառե լուծույթով, որից հետո կտորով չորացնել կահույքը: Որպես այլընտանքային միջոց կարելի է օգտագործել խոնավ անձեռոցիկները

⦿ Ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել ագրեսիվ մաքրման միջոցներ (քլոր, քիմիական ռեակտիվներ և լուծիչներ պարունակող նյութեր)

Փայտյա կահույքի խնամքի առանձնահատկությունները

Եթե տան կահույքը բնական փայտից է, ապա դրա խնամքի համար ձեզանից շատ ջանքեր կպահանջվեն: Բնական նյութից կահույքը «քմահաճ» է: Այն չի հանդուրժում բարձր/ցածր խոնավություն, պետք է հեռու լինի արևի ուղիղ ճառագայթներից, որպեսզի գույնը չխամրի: Իսկ մաքրել թույլատրվում է միայն հատուկ նուրբ մաքրման միջոցներով և մոմե հիմքով նյութերով:

ՄԴՖ-ից և ԴՍՊ-ից կահույքի խնամքի առանձնահատկությունները

Տարբեր հումքերից պատրաստված կահույքի տեսակները պահանջում են տարբեր խնամք: Կահույքը գնելիս և օգտագործելիս պետք է իմանալ յուրաքանչյուր տեսակի խնամքի առանձնահատկությունները, որպեսզի այն չվնասվի:


ՄԴՖ-ը մնացած նյութերից տարբերվում է նրանով, որ շատ լավ է դիմանում խոնավությանը: Այս տեսակի կահույքի փոշին մաքրելու համար պետք է օգտագործել փափուկ և չոր կտոր: Իսկ եթե այն սպիտակ է և փայլուն, ապա պետք է մաքրել շատ ավելի խնամքով և հաճախ:


ԴՍՊ-ն, ի տարբերություն ՄԴՖ-ի, բացարձակապես խոնավադիմացկուն չէ: Այնպես, որ զգույշ եղեք ԴՍՊ-ից կահույքի վրա ջուր թափվելուց և չոր կտորով արագ մաքրեք այն: Այս տեսակի կահույքը մաքրելիս թույլ չի տրվում օգտագործեք խոնավ կտորներ և հեղուկ նյութեր:

Փափուկ կահույքի խնամքի առանձնահատկությունները

Փափուկ կահույքը մաքուր պահելը խիստ անհրաժեշտ է նախևառաջ առողջության համար, ապա նաև՝ դրա տեսքը երկար պահպանելու համար:


Բազմոցը, բազկաթոռները և փափուկ կահույքի մնացած տեսակները պետք է ամեն օր մաքրել փոշեկուլով և խոզանակով: Ցանկալի է ժամանակ առ ժամանակ իրականացնել նաև երեսպատման կտորի խոնավ մաքրում:


Այս ամենից զատ, փափուկ կահույքը պահանջում է նաև պրոֆեսիոնալ խնամք և մաքրում: ՔլինԼայն ընկերությունն իրականացնում է փափուկ կահույքի քիմմաքրում՝ եվրոպական բարձրակարգ և հակաալերգիկ նյութերով:

Կաշվե կահույքի խնամքի առանձնահատկությունները

Կաշվե փափուկ կահույքը գեղեցիկ և ոճային տեսք ունի: Ճիշտ խնամելու դեպքում, այն երկար կպահպանի իր տեսքը: Բնական կաշվի յուղայնությունը ժամանակի ընթացքում չորանում է, ինչի հետևանքով դրա արտաքին շերտը սկսում է «ճաքել»: Այս երևույթից խուսափելու համար հարկավոր է տարվա ընթացքում 1-2 անգամ մշակել կաշվե մակերեսը հատուկ սպունգներով՝ ներծծված ստեարինի քսայուղով: Կեղտաբծերն ու փոշին պետք է մաքրել սովորական խոնավ կտորով, երբեմն կարելի է օգտագործել օճառե լուծույթ: Եթե կան գինու, սուրճի, շրթներկի և մրգերի հետքեր, դրանք կարելի է մաքրել թույլ սպիրտով թրջված սպունգով:

Լաքապատ և ապակե մակերեսների խնամք

Լաքապատ և ապակե մակերեսը պահանջում է մշտական խնամք: Կահույքի այս տեսակների վրա փոշին ակնհայտ երևում է, այդ իսկ պատճառով պետք է փափուկ կտորով հաճախ մաքրել: Երկուսի դեպքում էլ հետքերը խորհուրդ է տրվում մաքրել օճառե լուծույթով: Չի թույլատրվում օգտագործել ագրեսիվ մաքրման միջոցներ և նյութեր, քանի որ դրանք խազեր կառաջացնեն ապակե և լաքապատ մակերևույթներին:

Կահույքի պրոֆեսիոնալ խնամքի առավելությունները

Կահույքի տարբեր տեսակներ պահանջում են առանձնահատուկ խնամք: Ներկայացնելով դրանցից շատերի մաքրման որոշ նրբություններ, այնուամենայնիվ շատ գաղտնիքներ դեռ մնում են չբացահայտված: Չմաքրվող կեղտաբծեր, ժանգոտված մակերևույթ և շատ այլ բաներ, որոնք կարելի է վերացնել միայն պրոֆեսիանալ խնամքի և մաքրման շնորհիվ:


50 views0 comments

Comments


bottom of page