top of page
BRAGI

Խոհանոցի Նախագծման Առանձնահատկությունները

Updated: May 17, 2021


Խոհանոցի նախագծման առանձնահատկությունները


Էրգոնոմիկայի ճիշտ օգտագործումը խոհանոցում ավելի կարևոր է, քան տան ցանկացած այլ հատվածում։ Էրգոնոմիկայի հարցում հաջողելու դեպքում դուք կստեղծեք հարմարավետ տարածք, որտեղ յուրաքանչյուր կերակուր մեծ սիրով կպատրաստվի, սխալ էրգոնոմիկայի դեպքում դուք ամեն օր կհիասթափվեք և չեք կարողանա խնայել ձեր նյարդերը։


Բարեբախտաբար դիզայներներն ու ճարտարապետները մեծ ուշադրություն են դարձնում էրգոնոմիկային և ստեղծում են սենյակներ, որտեղ արդյունավետությունն և հարմարավետությունը միաձուլվում են։ Էրգոնոմիկորեն մշակված սարքերը, հարմարանքները, սենյակը դարձնում են հաճելի։


Խոհանոցի ավանդական աշխատանքային եռանկյունի

«Խոհանոցային աշխատանքային եռանկյունին»՝ օջախի, սառնարանի և լվացարանի միջև եռանկյունաձև դասավորվածությունն է ՝ սառնարան, լվացարան, ջեռոց: Այս գաղափարը առաջացել է 1940-ականներին, երբ խոհանոցները սովորաբար ավելի փոքր, առանձին սենյակներ էին:


Սակայն այսօր մեր խոհանոցներում կարող ենք հանդիպել զանազան դասավորվածությունների՝ սկսած U-աձև կամ մեծ բաց տարածությամբ: Սա պայմանավորված է, այն փաստով, որ այսօր խոհանոցային սարքավորումները շատ զարգացած են և հաճախ ավանդական եռանկյան օգտագործումը ոչ այնքան պրակտիկ է, այս պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել օգտագործվող սարքավորումների հաջորդականությունը, որն էլ կստեղծի անհրաժեշտ դասավորվածությունը։

Աշխատանքային հնարավոր օգտագործման բարձրությունը


Խոհանոց նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել աշխատանքային հնարավոր օգտագործման բարձրությունը։

Սեղանների, դարակների, սարքավորումների, լվացարանների ընդամենը մի քանի սանտիմետր այս կամ այն ​​կողմ լինելը կարող է մեծ փոփոխություն առաջացնել խոհանոցում: Խոհանոցում յուրաքանչյուր իր պետք է համապատասխանի աշխատանքային բարձրության ստանդարտներին։ Խոհանոցային պահարանների չափազանց բարձր կամ ցածր լինելը կառաջացնի բազում կենցաղային դժվարություններ, տարիների ընթացքում էլ առողջական խնդիրների կհանգեցնի։


Օրինակ՝ սեղանի կամ ջեռոցի օպտիմալ աշխատանքային բարձրության ստանդարտ չափերն են մոտ 80-ից 95 սանտիմետր։ Սակայն իհարկե ստանդարտները կարող են փոխվել կախված անհատի հասակից, անհատական ցանկություններից և այլն։


Սովորաբար կանգնած մարդու համար աշխատանքային մակերևույթի կատարյալ բարձրությունը կախված է արմունկների դիրքից `իհարկե պահպանելով առողջ կեցվածքը: Ձեռքի ափով դեպի ներքև, ձեր արմունկները պետք է հենվեն նախաբազուկներին մակերեսից 45 աստիճանի անկյան տակ:

Ջեռոցի դեպքում բարձությունը ավելի է, լվացարանի դեպքում փոքր-ինչ ցածր։ Պետք է նախապես կատարել ճիշտ չափագրում հաշվի առնելով խոհանոցի տիրոջ ցանկություններն և անհատական առանձնահատկությունները։


Ազատ շարժման տարածություն


Խոհարարը պետք է կարողանա անխափան աշխատել խոհանոցում: Խոհանոցում պետք է լինի ազատ շարժման տարածություն, կարելի է փորձել բացել բոլոր դարակները միաժամանակ, եթե միմյանց չեն խանգարում, խոհանոցային շարժը հարմար է, ապա ձեր էրգոնոմիկան ճիշտ է օգտագործված։


Կատարյալ տարածքը օգտվողին թույլ է տալիս տեղաշարժվելու և աշխատելու տեղ ունենալ ՝ առանց անարդյունավետություն ստեղծելու։

Խոհանոցը նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել թե ի՞նչ <<երթուղիներ>> եք առավել հաճախ օգտագործում։ Գտնում եք սկզբնակետը և կապում հաջորդ կետերը՝ պատկերացնելով խոհանոցի իրերի ճանապարհը սկզբից մինչև վերջ։ Այսպես դուք կկարողանաք հեշտ նախագծել ձեր խոհանոցը։ Պետք է նաև հիշել, որ ցանկացած պահի խոհանոցում կարող է աշխատել մեկից ավելի մարդ։ Առանձնացված աշխատանքային տարածքները պետք է դասավորել այնպե, որ հնարավորինս բացառվի խոհանոցային <<խցանումը>>։


Աշխատատեղերի միջև տեղաշարժվելու ազատությունը կարևոր է: Խոհանոցի աշխատանքային տարածքների միջին էրգոնոմիկ հեռավորությունը մոտ 105-ից 120 սանտիմետր է։ Սակայն հաշվի առնելով անհատական առանձնահատկությունները այս չափերը կարող են տատանվել։

Հիշեք համեղ սնունդը պետք է մեծ սիրով պատրաստել, իսկ դրա համար անհրաժեշտ է հարմար և ճիշտ ձևավորված խոհանոց, որտեղ մթնոլորտն այնքան լավը կլինի, որ ամենահամեղ և բարդ կերակուրները կպատրաստվեն արագ, առանց որևէ խնդրի։


Եթե չեք կարողանում ճիշտ կողմնորոշվել էրգոնոմիկայի հարցում, դիմեք պրոֆեսիոնալ դիզայներների նրանք կհամատեղեն արդյունավետությունն ու հարմարավետությունը մեկ վայրում։


264 views0 comments

Comments


bottom of page