Ամեն տարի դիզայներական գաղափարների մի նոր խմբաքանակ համարվում է նորաձև և պարզապես գերժամանակակից, 2020 թվականը ևս բացառություն չէ։ Մենք ներկայացնում ենք ձեզ այս տարվա տենդենցները։
1․ Բացօթյա սենյակ
Աստիճանաբար մենք ավելի ու ավելի ենք մոտենում բնությանը։ Եվ 2020-ին նորաձև են համարվում բացօթյա սենյակները, որոնց միջոցով մենք կարող ենք ընդլայնել մեր տները և ապահովել մեր հանգստի համար զանազան տարբերակներ։ Իսկ բացօթյա սենյակների համար կահույք ընտրելը ուղղակի հիասքանչ զբաղմունք է։ Սակայն, եթե դուք չունեք համապատասխան տարածք բացօթյա սենյակի համար, հոգ չէ, կարող եք ձեր պատշգամբին մի փոքրիկ սեղան և աթոռներ դնել, հետաքրքիր լուսավորել, ծաղիկներ և կամ այլ բույսեր դնել և վերջ, հեքիաթային անկյունը պատրաստ է։
2․ Պատի դեկորատիվ մոդուլային պանելներ
Պատի մոդուլային դեկորատիվ պանելները այս տարի չափազանց նորաոճն են, և ըստ մասնագետների դրանց պահանջը գնալով կավելանա։ Եվ զարմանալի չէ, քանի որ դա մատչելի դիզայն լուծում է, որը կարող է սենյակին գեղեցիկ տեսք տալ, այն հարմարավետ է, կոկիկ և ունի դիզայնի լայն ընտրության հնարավորություն։
3․ Բնական գույներ
Այս տարվա գունային պալետները նույնպես նախատեսված են մեզ բնության հետ ձուլելու համար։ Այս տարի նորաձև են համարվում նարնջագույնի և վարդագույնի, ինչպես նաև կապույտի և կանաչի մուգ և բաց երանգները։ Իհարկե, ինչ-որ նոր անսպասելի գունային խառնուրդը էլ ավելի գեղեցիկ կդարձի գունային գամման։ Այս գույները ոգեշնչող են և մոտ բնությանը։
4. Ավելի նուրբ դիզայն
Ժամանակակից ոճերը հիմնականում կոպիտ, ընդգծված դիզայն են պահանջում, սակայն այս տարի շատ ակտուալ է ավելի մեղմ ներքին հարդարանքը։ Ավելի մեղմ, կանացի ձևավորումները ապահովում են ավելի մեղմ, հաճելի տեսք։
5. Բնական հումքով նյութեր
Բնությունից կտրված մարդաշատ քաղաքների բնակիչների համար հրաշալի ընտրություն կլինի էկոոճի ինտերիերը։
Այս թրենդի բնույթը պարզ է․ առավել շատ բնական նյութեր ինտերիերում՝ փայտ, քար, բամբուկ, ինչպես նաև հնարավորինս շատ բնական լուսավորություն՝ մեծ պատուհաններ, հայելիներ և, իհարկե, տնային բույսեր։ Կավից սպասքը, քարից լուսանկարների հենակները, կտորից տարբեր աքսեսուարները ևս նախընտրելի են այս տարի։
Comentários