top of page

Մեր մասին

1988 թվականին Հակոբ Շահինյանը Հայաստանում հիմնում է կահույքի մեծածավալ արտադրություն՝ «Շահինյանս»։
 

«Շահինյանս» ընկերությունը իր գործունեությունը սկսել է սեփականատիրոջ տան բակում, մի քանի վարպետներով և հասարակ գործիքներով։ Տևական ժամանակ փոքր տարածքի պատճառով գործարանի որոշ ֆունկցիոնալ մասեր տեղակայված էին հարևանների բնակարաններում և աշխատողները ստիպված էին անավարտ կահույքը մի վայրից մյուսը տեղափոխել:

Այնուամենայնիվ ընկերության հիմնադիրը անհրաժեշտ որակավորումների,  աշխատանքի հանդեպ մեծ սիրո և աշխատասիրության շնորհիվ կարողացավ դիմակայել բոլոր դժվարություններին և ստեղծեց մի քանի արտադրամասեր։ Հետագայում 2008 թվականին առաջացած ճգնաժամը հանգեցրեց նրան, որ արտադրությունը մի քանի ամսով դադարեց։

Հակոբ Շահինյանի ավագ որդին ծառայությունը ավարտելուց հետո վերաբացեց արտադրությունը և կարճ ժամանակահատվածում կարողացավ գրանցել մեծ հաջողություններ՝ կազմակերպությունը համալրվեց փորձառու մասնագետներով և նորարարական սարքավորումներով, որից հետո «Շահինյանս»-ը վերածվեց դասական և նորարարական ոճերի համադրության: Այսօր «Շահինյանս»-ը կայուն զարգացմամբ ընտանեկան բիզնես է:

«Շահինյանս» ընկերությունը Հայաստանյան շուկայում մեծ հաջողությունների և ճանաչելիության հասնելուց հետո, չեզրափակվեց և Վահան Շահինյանի մեծ ջանքերի շնորհիվ սկսեց իր արտադրանքը արտահանել։ 2019 թվականին արտահանման որոշակի հաջողություններ գրանցելուց հետո Վահան Շահինյանը, որոշեց ստեղծել հայկական կահույքի բրենդ, որը պետք է գրավի Ամերիկայի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների շուկան։

Այժմ «Շահինյանս»-ը «ԲՐԱԳԻ» (BRAGI) ապրանքանշային անվամբ թողարկում է իր իսկ դիզայնով և ստանդարտներով կահույք, դռներ և ինտերիերի դեկորատիվ լուծումներ։ «ԲՐԱԳԻ»-ն ստեղծում է նորաոճ, նրբաճաշակ կահույք օգտագործելով միայն բնական նյութեր։

ttttte.jpg

«ԲՐԱԳԻ» (/ˈbrɑːɡi/) անվանումը որպես բրենդի ապրանքային նշան ընտրվել է գերմանա-սկանդինավյան դիցաբանության պոեզիայի աստված Բրագիի անունով (ԲՐԱԳԻ անվանումը ծագել է ‘bragr’ գոյականից, որը հին նորվեգերեն լեզվով թարգմանվում է ՝ ներդաշնակություն, պոեզիա և երաժշտություն, իմաստություն) և խորհրդանշում է հայկական կահույքի ոլորտում մտքի, ներդաշնակության, պոեզիայի համադրությունը կահույքի ամեն դետալում:

01

Vahan.jpg
IMG_1026_edited.jpg

Vahan Shahinyan
Founder and CEO

63e2b6be-a02f-454c-af80-8c5e3980e8a9_edited.jpg

Gor Movsisyan,
Manager

9f9e230e-d8b7-4346-bddf-03a216efc183_edited.jpg

Marat Sahakyan
 Head of Production

bottom of page