top of page

Ինչպե՞ս ճիշտ ընտրել միջսենյակային դռներ


Տան ինտերիերին համապատասխան միջսենյակային դուռ ընտրելը այնքան էլ բարդ չէ։ Ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են ձեր որոշման վրա, սակայն կարող ենք առանձնացնել ամենակարևոր կետերը, որոնց պետք է ուշադրություն դարձնել վերջնական որոշում կայացնելուց առաջ, քանի որ միջսենյակային դռները իսկապես ազդելու են ձեր տան ոճի և հարմարավետության վրա:


1. Ընտրեք դռան ոճը Սա միջսենյակային դռների ընտրության առաջին քայլն է: Ոճի ընտրությունը կօգնի ձեզ որոշելու ձեր տան ինտերիերն ու զգացողությունը: Մեծ ուշադրություն պետք է դարձնեք սենյակի մասշտաբին: Փոքր տարածքում ճոխ, մեծ նախշերով դռները սենյակը ավելի լեցուն և փոքր են դարձնում, երբեմն ճնշվածության զգացողություն առաջացնում: Փոքր տարածքների համար ավելի լավ է ընտրել ՝ միագույն, թեթև, ապակե շրջանակներով դռներ, որոնք տարածքը վիզուալ ավելի մեծ և ընդարձակ են դարձնում։


Դռների ոճը ընտրելիս պետք է հաշվի առնել հետևյալ գործոնները՝

  • Ի՞նչ սենյակի համար է նախատեսված

  • Տան ընդհանուր ոճը

  • Առաստաղների բարձրությունը

  • Հատակի նյութը

	Մեր դռների հավաքածուներում, կարող եք գտնել ձեր նախընտրած դռան ոճը, գույնը, տեսքը և նյութը։ 

2․ Ընտրեք դռան բացման ուղղությունը Սա կօգնի ձեզ հասկանալ, թե դռան որ կողմում կլինեն ձեր ծխնիները, կերևան արդյոք ծխնիները թե ոչ: Ցանկանում եք, որպեսզի դուռը ներս բացվի դեպի սենյակ, թե դեպի դուրս այլ սենյակ։ Մտածեք, թե ինչպես եք սովորաբար մուտք գործում այդ սենյակ և ինչպես ձեզ համար առավել հարմարավետ կլինի:


3․Ընտրեք դռան նյութը

Ձեր դռան նյութը ոչ միայն պետք է համապատասխանի ձեր տան էսթետիկային, այլև կարող է լինել որոշիչ մեծ գործոն դռան ոճի հարցում: Դուք կարող եք ընտրել ամուր փայտյա դռներ, MDF- ից պատրաստված, ինչպես նաև ապակյա դռներ: Ապակյա դռները գեղեցիկ են մառանների, արևոտ սենյակների համար, մինչդեռ ամուր փայտյա դռները հարմար են ննջասենյակների և լոգարանների համար:


4․ Ընտրեք դռան շրջանակը Դռան շրջանակի ըտրությունը կարևոր է: Եթե ​​ձեր դուռն հարուստ է նախշերով, զարդարված է, ճոպ ապա ավելի պարզ շրջանակ է անհրաժեշտ ՝ ծանրության զգացումից խուսաբելու համար: Եթե ​​ձեր դուռը միանման է, պարզ ապա մի քիչ ավելի արտահայտիչ շրջանակը կարող է գեղեցիկ և համահունչ ձևավորում ապահովել: Այժմ նաև գեղեցիկ և ակտուալ են համարվում առանց շրջանակաների դռները՝ թաքնված տուփերով դռները։

    Շահինյանսում կարող եք գտնել գեղեցիկ, նորաոճ թաքնված դռների լայն ընտրանի՝ լավագույն դիզայնով, հիանալի որակով և համեմատաբար մատչելի գներով։ 

5․ Դռան գույնի կատարյալ ընտրություն

Դռան գույնը ընտրելիս, պետք է համապատասխանեցնել տվյալ սենյակի որևէ արտահայտիչ դեկորի հետ։ Եթե չեք կարողանում համապատասխանեցենել դեկորների հետ, կարող եք ընտրել չեզոք գույներ, որոնք սազում են ցանկացած ինտերիերի հետ, սակայն եթե դուք համարձակ եք կարող եք ընտրել համարձակ, պայծառ դռան երանգ։



Միջսենյակային դռների տեսակներն ըստ մեխանիզմի


Միջսենյակային դռան ընտրության ժամանակ առաջին հերթին հարկ է ուշադրություն դարձնել կառուցվածքի մեխանիզմին: Այլ կերպ ասած, բացման եղանակին: Կան մեխանիզմների չորս հիմնական կատեգորիաներ․

Բացվող։ Ամենատարածված տարբերակը դեպի դուրս կամ դեպի ներս բացվող դուռն է։ Որոշ մոդելներ նաև թույլ են տալիս բացել դուռը թե՛ ներս, թե՛ դուրս։ Այս տեսակն ունի իր թերությունը․ դուռը լայն բացելու համար անհրաժեշտ է լրացուցիչ տարածք: Միևնույն ժամանակ բացվող դուռն ապահովում է առավելագույն ջերմա և ձայնամեկուսացում։

Քաշվող։ Դռները բացվում և փակվում են հատուկ փոքր անիվների շնորհիվ։ Այս տեսակը շատ կոմպակտ է և հարմար է ոչ մեծ տարածքների համար։

Ծալվող։ Այս տեսակը նորարարական և հետաքրքիր լուծում է ինտերիերի համար։ Ծալվող մեծանիզմն իր հերթին լինում է երկու տեսակի՝ գրքային և ակորդեոն։ Բացվելու և փակվելու մեխանիզմով նրանք նույնն են, միակ տարբերությունը դռան ծալվող հատվածների քանակն ու չափն է։

Պտտվող։ Միջսենյակային դռների այս տեսակը համեմատաբար նոր է։ Իր մեխանիզմի շնորհիվ այն բացվում է երկու կողմից, որը թույլ է տալիս խնայել տարածությունը։


Միջսենյակային դռների տեսակներն ըստ կոնստրուկցիայի


Միջսենյակային դռները տարբերակվում են նաև ըստ կոնստրուկցիայի։

Միափեղկ։ Այս կոնստրուկցիան առավել տարածված և հարմար է բնակարանի համար։ Հիմնականում լինում են ստանդարտ՝ 70-80 սմ լայնության:

Երկփեղկ։ Միջսենյակային դռների այս կոնստրուկցիան ունի երկու բացվող փեղկ։ Այս տեսակի դռները լինում են լայն, և, հետևաբար, դռան բացվածքը նույնպես պետք է լինի լայն։

Մեկ ու կես։ Այս դեպքում դռան մի մասը լիարժեք փեղկ է, որն իրականացնում է իր գործառույթները, իսկ մյուսն ավելի նեղ է և բացվում է միայն անհրաժեշտության դեպքում։


103 views0 comments
bottom of page