top of page
  • BRAGI

Լուսավորությունը ինտերիերում․․․


Հաճախ մեր տներում և բիզնես կենտրոններում մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում լուսավորությանը։ Սակայն գեղագիտության և ֆունկցիոնալության վրա հսկայական ազդեցություն ունենալուց բացի, այն կարող է նաև ազդել ձեր տրամադրության, հույզերի և ինքնազգացողության վրա:

Ինչպե՞ս կարելի է ձեր տան լուսավորությունը դարձնել ավելի գեղեցիկ ու արդյունավետ:

Բարեբախտաբար, լույսի էֆեկտների վերաբերյալ շատ գիտական ​​հետազոտություններ կան, որոնք կարող են օգնել ձեզ ձեր տան ինտերիեր լուսավորության նախագծման ժամանակ: Հնարավոր է ձեր տունը վերանորոգելու փոխարեն պարզապես անհրաժեշտ լինի ձեր լուսավորության սխեմայում աննշան փոփոխություններ կատարել:

Լույսի հոգեբանական և ֆիզիոլոգիական հետևանքները

  • Զգացմունքները (ինչպես դրական, այնպես էլ բացասական) ավելի ուժեղ են զգացվում պայծառ լույսի ներքո:

  • Գիշերային ժամերին չափազանց ուժեղ լույսը, ներառյալ էլեկտրոնային կրիչները, կարող են դժվարություններ առաջացնել քնելու, ինչպես նաև սրել քնի խանգարումները

  • Ուսանողներն ու աշխատողները կարող են ավելի երջանիկ և արդյունավետ աշխատել բնական լույսի պայմաններում

Լուսավորությունը և՛ արվեստ է, և՛ գիտություն ՝ այն կարող է ազդել մեր տրամադրության, ախորժակի և քնի վրա: Ձեր տանը ճիշտ լուսավորության արդյունավետ ռազմավարություն իրականացնելու համար ձեզ հարկավոր է մասնագետ, ով լիովին կհասկանա էլեկտրական համակարգերից և լուսավորության դիզայնից: Բացի անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներից, ձեր տան լուսավորմամբ զբաղվող անձը պետք է ուշադրություն դարձնի նաև անվտանգությանը, դիզայնին և գեղագիտությանը։


Լուսավորության նախագծման գործոններ՝

  • Սենյակի չափը և տարածությունը

  • Սեփականատիրոջ տարիքը և նախապատվությունը

  • Առաստաղի բարձրությունն ու ձևը

  • Պատերի և կահույքի գույնը

  • Արդեն իսկ տեղադրված լույսերը և էլեկտրական կարգավորումները

  • Հետաքրքիր անկյունները, արվեստի գործերը և ընդծվող տարածքները

  • Մարդկային հոսքի շարժման ուղղությունը

  • Ստվերները և արտացոլանքը

  • Ցերեկային լույսի առկայությունը

  • Մակերևույթների առանձնահատկությունները

  • Գունային համադրությունները

  • Լուսավորման կետերը

  • Էներգաարդյունավետությունը

  • Լուսավորության մակարդակը (lux)

  • Հոգեբանական և ֆիզիոլոգիական գործոնները

Չնայած նրան, որ մենք կարող ենք ձեզ որոշ ցուցումներ տալ, թե ինչպես լուսավորել ձեր տան տարբեր սենյակները, յուրաքանչյուր տուն տարբեր է և պահանջում է հատուկ ուշադրություն: Մենք կփորձենք ձեզ օգնել լուսավորման հարցում որպես նախնական ուղեցույց, սակայն անհրաժեշտ է, որ դուք խորհրդակցեք մասնագետի հետ, որպեսզի ձեր տարածքը ստանաք ճիշտ և այնպիսին, ինչպես որ ուզում եք:



Լուսավորության նախագծում

Դիզայներների մեծ մասը կարծում է, որ լուսավորության երեք հիմնական կատեգորիաներ կան՝


1. Ընդհանուր կամ շրջակա միջավայրի լուսավորություն

Լուսավորությունը կոչվում է «ընդհանուր» կամ «շրջակա միջավայրի», քանի որ նման լուսավորումը օգտագործում են ներքին տարածքը տեսանելի դարձնելու համար: Դրանք տարածքի ընդհանուր լուսավորությունն են ապահովում և երբեմն օգտագործվում են բնական լույսի իմիտացիա ստեղծելու համար:


2. Նպատակային լուսավորություն Նպատակային լուսավորության միջոցով կարող եք լուսավորել ձեզ անհրաժեշտ աշխատանքային տարածքները: Ցանկացած աշխատանք հստակ աշխատանքային տարածքով, օրինակ ՝ խոհարարությունը, կարելը, նկարելը և գրելը, պետք է ունենա նպատակային լուսավորություն։ Այն պետք է այնքան ուժեղ լինի, որ կտավի և հագուստի թերությունները տեսանելի լինեն:


3. Կետային լուսավորություն

Կետային լուսավորությունն օգտագործվում է որևէ անկյունի, առարկայի առանձնահատկությունները ընդգծելու և առարկային կամ տարածքին տեսողական հետաքրքրություն հաղորդելու համար: Դա լրացուցիչ առանձնահատկություն է մարդկանց ուշադրությունը գրավելու համար։ Սենյակի տրամադրությունը փոխելու, արվեստի գործերը, գեղեցիկ ձևավորված անկյունները ընդգծելու համար օգտագործեք կետային լույսեր:



Լուսավորության հարմարանքների տեսակները

Ներքևում ձեզ ենք ներկայացնում լուսատուների հիմնական տարբերակները, որոնք կօգնենք ձեզ լուսավորման դիզայնի հարցում։


1. Մակերևութային լույսեր

Մակերևույթով տեղադրված հարմարանքները տեսանելի են և սովորաբար դրանք տարածում են լույսը առաստաղին կամ պատին: Դրանք առավել հաճախ օգտագործում են նախամուտքերում, միջանցքներում և ննջասենյակներում:


2. Կախազարդ լույսեր

Այս լուսատուները կախվում են առաստաղից՝ լարով, մալուխով կամ շղթայով: Սովորաբար դրանք հանդիպում են ճաշասենյակներում և խոհանոցներում, հատկապես բարձր առաստաղ ունեցող տներում:


3. Ներկառուցված լույսեր

Ներկառուցված լուսավորությունը իրենից ներկայացնում է հիմնականում առաստաղի խոռոչում թաքնված լուսատուներ, այնպես որ լույսի աղբյուրն ուղղակիորեն չեք կարող տեսնել: Այս տեսակի լուսավորությունը, սովորաբար լուսարձակների տեսքով, կարող է արդյունավետ օգտագործվել տան ցանկացած սենյակում: Պարզապես պետք է չափը չանցնել, եթե իհարկե ցանկանում եք լույսի բազմազան տեսակներ օգտագործել ձեր տան դիզայնում։


4. Թիրախային լուսատուներ

Թիրախային լուսատուները հնարավորություն են տալիս ստանալու շատ ճկուն լուսավորության տարբերակներ: Մեկ ուղու վրա կարող են լինել բազմաթիվ լամպեր, բազմաթիվ շղթաներով և լարումներով: Դրանք կարող են կախված լինեն առաստաղից, ինչպես կախազարդ լույսերը կամ մակերեսով տեղադրված, ինչպես մակերեսային լույսը: Թիրախային լույսերը ունեն գունային և դիզայնի զանազան տարբերակներ, դրանք ընտրելուց առաջ սակայն, խորհուրդ է տրվում հետևել մասնագետների կարծիքին։

5. Շարժական լույսեր

Շարժական լույսերը հենց այն են, ինչ դուք հավանաբար կուզեք՝ դյուրակիր (կարող եք հեշտությամբ տեղափոխել անհարժեշտ վայր), սովորաբար լարով միացված են էլեկտրական վարդակին, չնայած մարտկոցով աշխատող շարժական հարմարանքները դառնում են ավելի ու ավելի տարածված:

Շարժական լույսերը սովորաբար օգտագործվում են սեղանների և տումբաների վրա դնելու համար: Հիմնականում օգտագործում են երեկոյան ժամերին ՝ ննջասենյակում, հյուրասենյակում թեթև լուսավորություն հաղորդելու համար։



6. Լանդշաֆտային լուսավորություն


Լանդշաֆտային (կամ բացօթյա) լուսավորությունը միանգամայն այլ կատեգորիա են: Լանդշաֆտային լուսավորություն են տեղադրում հիմնականում՝ լողավազանների մոտ, բակերում, տախտակամածներում, և այլն:



Գույնի Ջերմաստիճան

CCT (փոխկապակցված գունային ջերմաստիճան) լույսի գունային տեսքի չափիչն է: Լույսը ջորմաստիճանը ունի երեք տարբեր կատեգորիաներ (բոլորը չափվում են Կելվինով).

  • Տաք

  • Չեզոք

  • Սառը

Գույնը չափվում է Կելվին (K) սանդղակով: Ինչքան ցածր է կելվինը նշանակում է, որ լույսը ավելի դեղին է , իսկ ավելի բարձր է կելվինը ՝ լույսը ավելի սպիտակ կամ կապույտ է:

Ձեր տան լուսավորումը նախագծելիս կարևոր է հաշվի առնել ձեր լույսերի գույնի ջերմաստիճանը:

Տաք լույսեր․

Սենյակին հաղորդում է ջերմ, հարմարավետ զգացողություն, լավագույնն է ննջասենյակների և հյուրասենյակների համար։


Չեզոք լույսեր:

Սպիտակ լույսը լավագույնն է այն տարածքների համար, որոնք պահանջում են էներգիա և կենտրոնացում, ինչպիսիք են խոհանոցները, սանհանգույցները, ավտոտնակները։


Սառը լույսեր:

Այս պայծառ, կապտավուն / սպիտակավուն լույսն առավելապես նման է արևոտ օրվա կեսօրին: Լուսավորության այս տեսակը հիանալի է ընթերցանության, նախագծերի և այլ հոբբիների իրականացման համար: Սառը լույսն ավելի լավ է այն վայրերի համար, որտեղ լրացուցիչ ուշադրություն է պետք դարձնել մանրուքներին։


Ստորև կարող եք տեսնել լուսատուների և ձևի տարբեր տեսակների ուղեցույց՝


339 views0 comments
bottom of page